Կիևում բացվել է եվրոպական և ասիական մեդիաների ամենամյա համաժողովը 8 դեկտեմբերի 2010 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Կիևում բացվել է եվրոպական և ասիական մեդիաների ԵԱՄՀ ամենամյա հերթական համաժողովը, որի կազմակերպիչն է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուկրաինայի մայրաքաղաքում հավաքվել են ԱՊՀ երկրների, Բալթիայի ու Վրաստանի ԶԼՄ-ների՝ լրատվական գործակալությունների ղեկավարներ, առաջատար թերթերի ու ամսագրերի գլխավոր խմբագրեր, խոշորագույն հեռուստա- և ռադիոընկերությունների գլխավոր տնօրեններ, ինչպես նաև հայտնի լրագրողներ ու միջազգային փորձագետներ: Երկու օրում մեդիաընկերակցության ներկայացուցիչները կքննարկեն տեղեկատվական փոխգործակցության խնդիրները եվրոպական ու ասիական տարածաշրջաններում՝ մուլտիմեդիական տեխնոլոգիաների զարգացում, անցում թվային կրիչների, ԶԼՄ-ների կոնվերգենցիա, մրացկցությունը ավանդական մեդիաների ու նոր պլատֆորմների միջև, սոցիալական ցանցերի ֆենոմենը: Բանավեճի թեմաներից մեկը կդառնա այն հարցը, թե արդյոք մատչելի ինտերնետի առկայությունը կդառնա ժամանակակից մարդու ևս մեկ իրավունքը: Որպես մեծ ինետգրացիոն նախագիծ համաժողովին ներկայացվեց ԱՊՀ երկրների, Բալթիայի ու Վրաստանի համար ընդհանուր «Հարյուր կողմ» ինտերնետ-թերթը: Նախագծի մասնակից յուրաքանչյուր ԶԼՄ հնարավրություն կունենա ազատ հրապարակել սեփական նութերը ու օգտվել ընդհանուր կոնտենտից: Ինտեգրված էլեկտրոնային ռեսուրսի ստեղծման գաղափարն առաջացավ դեռ մեկ տարի առաջ, Մոսկվայում կայացած նախորդ համաժողովին: Ավանդաբար, նախատեսվում է նաև մասնակիցների ոչ պաշտոնական շփում ընդունող երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Այս տարի համաժողովի աշխատանքերին կմասնակցի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, սակայն միջոցառումից մեկ օր առաջ նրա աշխատակազմից հայտնեցին, որ նախագահը խիտ գրաֆիկի պատճառով չի կարողանա հանդիպել համաժողովի մասնակիցների հետ: Վիկտոր Յանուկովիչին համաժողովում կներկայացնի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գերմանը: Համաժողովին մասնակցում է նաև PanARMENIAN Media ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արմեն Ազարյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |