Տիգրան Ջրբաշյան. 2010թ. Ամերիաբանկի համար հավակնությունները հաստատելու տարի էր![]() 8 դեկտեմբերի 2010 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Երրորդ եռամսյակի արդյունքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն արդեն կատարել է նախատեսված ցուցանիշները և ընդգրկվել է Հայաստանի խոշորագույն բանկերի եռյակում, դեկտեմբերի 8-ին լրագրողներին է ասել բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Կարծում եմ, որ մինչև տարեվերջ այդ դիրքերը կհաստատվեն, այժմ մենք 10-20 տոկոսով գերազանցում ենք տարեկան պլանը»,-ասել է նա: Ըստ բանկիրի, 2010-ին բանկը նշեց իր 100-ամյակը, ինչի կապակցությամբ լուրջ մարքեթինգային ակցիա է տեղի ունենում: Ավելին, այս տարի բանկը գործարկել է 12 տարբեր ծառայություններ, ճանաչվել է «Հայաստանի 2010թ. լավագույն բանկը» The Banker ամսագրի կողմից: «Այս տարին դարձավ հավակնությունները հաստատելու տարի»,-ասել է Տիգրան Ջրբաշյանը: Անդրադառնալով 2011թ. ծրագրերին՝ Ջրբաշյանը նշել է, որ նախանշվել են հաջորդ երեք տարիների նպատակները: «Հաջորդ տարին լինելու է ենթակառուցվածքների տարի, նախատեսվում է զարգացնել մասնճյուղերի ցանցը, լրացուցիչ ներդրումներ կիրականացվեն տեխնոլոգիաների մեջ»,-ասել է նա: Բանկի զարգացման գծով տնօրենն ասել է նաև, որ հաջորդ տարի խնդիր է դրված դուրս գալ ՀՀ սահմաններից: «Ձևաչափն ու բովանդակությունը մենք այժմ քննարկում ենք»,-նշել է նա: Ավելին, Ամերիբանկը մտադիր է ամրապնդել իր դիրքերը առաջատարների եռյակում, իսկ որոշ ցուցանիշներով պահպանել առաջնությունը հանրապետության բանկային համակարգում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |