Today’s Zaman. Ադրբեջանին այլևս չի գոհացնում կրտսեր եղբոր դերը 8 դեկտեմբերի 2010 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան ու Ադրբեջանը միշտ հանդես են եկել «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսսով, Թուրքիան որպես ավագ եղբայր, իսկ Ադրբեջանը որպես Թուրքիայով հիացած կրտսեր եղբայր: Սակայն, WikiLeaks-ի հրապարակումները ցույց տվեցին, որ քաղաքական ետնաբեմում Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերություններն այդքան ներդաշնակ չեն, որքան դա ներկայացվում է: Իրականում, Ադրբեջանը Թուրքիայի համար ոչ թե կրտսեր եղբայր է, այլ վառելիքի տեղափոխման համար նախատեսված սայլ»,-գրում է Today’s Zaman-ը: Հրապարակման մեջ նշվում է, որ Թուրքիան, ելնելով Ադրբեջանի շահերից, 1993թ. փակեց Հայաստանի հետ սահմանը, սակայն երբ վերջին տարիներին Թուրքիան ցանկացավ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, Ադրբեջանն ընդդիմացավ: «Կասկած է առաջացնում այն փաստը, որ հայ-թուրքական գործընթացի սառեցման պատճառով Բաքվի ու Անկարայի հարաբերությունները կրկին ջերմացան: Անկախ բոլոր հավաստիացումներից, Ադրբեջանը Թուրքիա չէ, աշխարհում կա միայն մեկ պետություն Թուրքիա անվանումով: Ադրբեջանին այլևս չի գոհացնում կրտսեր եղբոր դերը, նա փորձում է ինքնահաստատվել»,-ասվում է Ամանդա Փոլի հոդվածում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |