Հայաստան կայցելի բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի մարզաձևի զարգացման տնօրենը 8 դեկտեմբերի 2010 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-22-ը Հայաստանում կգտնվի բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի մարզաձևի զարգացման տնօրեն ,գերմանացի մասնագետ Գյունտեր Հյուբերը: Նա հուլիս և սեպտեմբեր ամիսներին մասնագիտական դասընթացներ է վարել մեր հանրապետության մարզիչ-մանկավարժների համար: Այժմ կայանալու է գործընթացի վերջին ` երրորդ փուլը: Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը, Հյուբերը կայցելի Գյումրի,Վանաձոր և Իջևան: Ի դեպ, նախորդ երկու փուլերի արդյունքում վերապատրաստվել են բադմինթոնի երկու տասնյակ մասնագետներ,իսկ Գյումրիում և Վանաձորում բացվել են նոր մարզախմբեր: Այս փուլում տեղերում կստուգվեն կատարված աշխատանքները,կքննարկվեն, կշտկվեն բացթողումները: Ավարտին Երևանում կհրավիրվի ամփոփիչ տեսագործնական դասընթաց, իսկ մասնակիցները կստանան հավաստագրեր: Միջոցառումն անցկացվում է ՄՕԿ-ի հովանու ներքո, «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում, ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա |