ՀՀ կառավարությունը կանգ չի առնի ճանապարհի կեսին պարտադիր ավտոապահովագրման ներմուծման հարցում

ՀՀ կառավարությունը կանգ չի առնի ճանապարհի կեսին պարտադիր ավտոապահովագրման ներմուծման հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը վճռական է ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) ներմուծման հարցում և կձեռնարկի բոլոր միջոցներն այդ գործընթացը շարունակելու համար, ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ հետճգնաժամային փուլում ԱՊՊԱ ներմուծումը լրացուցիչ բեռ է բնակչության համար:

«ՀՀ կառավարության դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: Մենք կարծում ենք, որ այդ գործընթացը ճանապարհի կեսին դադարեցնելը սխալ է»,- ասել է Դավթյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---