Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել 8 դեկտեմբերի 2010 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել: Հրաժարականի պատճառը միջադեպն է, որ տեղի է ունեցել նրա և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգի ժամանակ: Մասնավորապես, Բեգլարյանի տիկինը և նրա ընկերուհին զբաղեցրել են Հայաստանի նախագահի համար նախատեսված տեղերի հարևան աթոռները, որտեղ ըստ արարողակարգի իրավունք ունեն նստելու միայն Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱԺ խոսնակը և վարչապետը: Արամ Կանդայանը խնդրել է Բեգլարյանի տիկնոջը մեկ այլ տեղ զբաղեցնել: Սակայն, այդ խնդրանքը առաջացրել է վերջինիս վրդովմունքը, որն այդ միջադեպի առնչությամբ բողոքել է ամուսնուն: Իր հերթին Գագիկ Բեգլարյանը խնդրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ, որին նախկին քաղաքապետը տարել է իրեն պատկանող «Մետաքս» կոմբինատ և դաժան ծեծի ենթարկել: Այսօր ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը լրագրողներին հաստատել է, որ միջադեպ, իրոք, տեղի է ունեցել, սակայն, ասել է, որ առևանգման և ծեծի ենթարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |