FiberNet Communication Ինտերնետի մեծածախ փրովայդերն անցել է նորվեգական ADC Holding AS ընկերությանը 8 դեկտեմբերի 2010 - 19:49 AMT PanARMENIAN.Net - FiberNet Communication Ինտերնետի մեծածախ փրովայդերն անցել է նորվեգական ADC Holding AS ընկերությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովից (ՀԾԿՀ), բաժնետոմսերի 100%-ի օտարման մասին հայտը հավանության է արժանացել դեկտեմբերի 8-ին ՀԾԿՀ նիստում: FiberNet Communication ընկերությունը պատկանում էր Հռիփսիմե Միքայելյանին (50%), Սերգեյ Դարբինյանին (25%) և Աննա Առաքելյանին (25%): FiberNet Communication ընկերությունը` Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններից մեկը, ստեղծվել է 2006 թվականին: Ընկերությունը տնօրինում է սեփական ժամանակակից հեռահաղորդակցության ցանցը և առաջարկում ծառայությունների լայն շրջանակ, ինչպիսին են տվյալների տարանցիկ փոխանցումը, միջազգային ալիքների վարձակալումը, մուտքը ինտերնետ և այլն: Արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցության հիմնական ուղղություններն են առկա ճանապարհների օպտիմիզացում, նոր մալուխային ցանցերի անցկացում, ինչպես նաև կապի առկա ալիքների անցումային հնարավորության մեծացում: FiberNet Communication-ը ելք ունի դեպի Ռուսաստանի և Եվրոպայի հիմնական օպերատորների ցանցեր: ADC Holding AS ընկերությունը 2006 թվականին հիմնադրված հայ-նորվեգական «Արմենիան Դեյթաքոմ Քոմփընի» (ADC) ՓԲԸ համատերն է: ADC-ն բարձր արագությամբ լայնաշերտ օպտիկա-մանրաթելային ինտերնետ-կապին միացման, ինչպես նաև տվյալների փոխանցման ծառայություններ է տրամադրում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |