Հայաստանի կառավարությունը պայքարում է թմրամոլության դեմ

Հայաստանի կառավարությունը պայքարում է թմրամոլության դեմ

PanARMENIAN.Net - Նկատի առնելով մեր երկրում արձանագրված թմրամոլների թվի կտրուկ աճը, կառավարությունը մի շարք դեղամիջոցներ, որոնցից հնարավոր է տնային պայմաններում թմրադեղեր պատրաստել, մտցրել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկ, ինչը հնարավորություն կտա կանոնակարգել վերջիններիս շրջանառությունը։ Ինչպես նիստի ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, այդ դեղամիջոցներն են թիանեպտինը, տրոպիկամիդը, պրեգաբալինը և սեդալգինը։

Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը պայմանավորված է նրանով, որ առկա է օրենսդրական բաց` կապված դեղատոմսով բաց թողնվող դեղերն առանց դեղատոմսի բաց թողնող անձանց պատասխանատվության ենթարկելու հետ։ Ակնկալվում է, որ օրինագծի ընդունմամբ կնվազի դեղատոմսով բաց թողնվող դեղերի ապօրինի շրջանառությունը և հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել խախտող անձանց։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---