Կայացավ 2,5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Կայացավ 2,5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN6014A151 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, աճուրդին մասնակցելեն 7 գործակալներ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2,5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 7,4 մլրդ դրամ, որից մրցակցային` 6,8 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 607,5 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 469 441 271 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.4752% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.5777%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---