Վիկ Դարչինյանը խոստանում է նոկաուտի ենթարկել Մարեսին

Վիկ Դարչինյանը խոստանում է նոկաուտի ենթարկել Մարեսին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ թեթևագույն քաշային կարգում մրցաշարի մասնակիցներ Վախթանգ Դարչինիյանի, Աբներ Մարեսի, Յոնի Պերեսի ու Ջոզեֆ Ագբեկոյի ամփոփիչ մամլո ասուլիսը: Դարչինյանը կհանդիպի Մարեսի, իսկ Ագբեկոն՝ Պերեսի հետ:

Դարչինյանի փրոմոութեր Հարրի Շոուն շնորհակալություն է հայտնել Showtime-ին մրցաշարի կազմակերպման համար: «Դեկտեմբերի 11-ին մենք հիանալի մենամարտեր կտեսնենք չորս մեծ բռնցքամարտիկների մասնակցությամբ»,-Շոուի խոսքերն է մեջբերում boxingscene.com-ը:

Հայ բռնցքամարտիկը խոստովանել է, որ Մարսեը ուժեղ և լավ բռնցքամարտիկ է: «Սակայն այս մենամարտում դուք կտեսնեք մի նոր Վիկի: Ես կհաղթեմ նոկաուտի միջոցով, դա են ցանկանում նաև երկրպագուները»:

Իսկ Մարեսը գտնում է, որ յուրաքանչյուր բռնցքամարտիկ սիրում է պարծենալ և մենամարտից առաջ սպառնալ մրցակցին, սակայն ինքը պատրաստ է մենամարտին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---