CRRC. Հայաստանի ամենակոռումպացված կառույցը դատախազությունն է10 դեկտեմբերի 2010 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Ամենակոռումպացված ոլորտը Հայաստանում առողջապահության ոլորտն է, որին հետևում է ընտրական համակարգն ու կրթության ոլորտը: Նման տվյալներ է բերել Կովկասի հետազոտական ռեսուրսային կենտրոնի (CRRC) ծրագրի ղեկավար Եվգենիա Պատուրյանը՝ ներկայացնելով 2008-10թթ. Հայաստանում հանրային կարծիքի երեք հարցումների արդյունքները, որ անց է կացրել CRRC-ը USAID-ի «Կոռուպցիայի դեմ գործողությունների մոբիլիզացիա» ծրագրի հետ համատեղ: Հայաստանի ամենակոռումպացված կառույցը հարցման ենթարկվածները համարել են դատախազությունը, դատարանները, ԿԸՀ-ն, պետավտոտեսչությունը, հարկային ծառայությունը: Ըստ ՀՀ բնակչության, ամենաքիչ կոռումպացված կառույցներն են օմբուդսմենի գրասենյակն ու ՀԾԿՀ-ն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |