Ռաուլ դը Լյուցենբերգեր. Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումները կնպաստեն առևտրի զարգացմանը10 դեկտեմբերի 2010 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Մաքսային ծառայությունների կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացումը 2009-2012թթ. հակակոռուպցիոն ռազմավարության կարևորագության խնդիրներից է, որը գտնվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ուշադրության կենտրոնում, գրասենյակի և Մաքսային գործակալների ասոցիացիայի համատեղ խորհրդաժողովում ասել է Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Կապինոսը: Նա նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարության նախանշված լուծումներից է ազգային գործակալների ինստիտուտի ստեղծումը և ներմուծումը: «Մեր ծրագրի նպատակն է կառավարման և խորհրդատվական առցանց գիտելիքների պլատֆորմի ստեղծումը, որոնք թույլ կտան մաքսային խնդիրների հետ բախվող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել պրոֆեսիոնալ, հստակ և թափանցիկ ծառայություններ»,- ասել է նա: Կապինոսը հույս է հայտնել, որ Հայաստանում ստեղծվելու է հզոր և արդյունավետ մաքսային համակարգ, որը երկրի բնակչությանը տրամադրելու է պրոֆեսիոնալ ծառայություններ: Իր հերթին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դդ Լյուցենբերգերը նշել է,որ Հայաստանի մաքսային համակարգի բարեփոխումները նպաստելու են առևտրի զարգացմանը:« Մաքսային համակարգում հսկողությունը և հավաքագրումը պետք է նպաստեն ապրանքային հոսքերի ավելացմանը, այլ ոչ թե արգելքներ ստեղծեն: Դրա համար հսկիչ անցումային կետերը պետք է հագեցնել լավ սարքավորումներով»,- ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |