Հայաստանում հաստատվեց կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիրը![]() 10 դեկտեմբերի 2010 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը: Մասնավորապես, փաստաթղթում ներկայացված են կիբեռահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու միջոցառումները: Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են նախագծի բովանդակությանն առնչվող հարցեր: Ընդգծելով ներկայացված նախագծում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջարկությունների ու դիտողությունների ներառման անհրաժեշտությունը` խորհրդակցության մասնակիցները հավանության են արժանացրել Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |