Երևանում կբացվի հայ կոմպոզիտորների ստեղծագործության «Սարյան ՖԵՍՏ» փառատոնը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-16-ը Երևանում կբացվի հայ կոմպոզիտորների ստեղծագործության «Սարյան ՖԵՍՏ» փառատոնը, PanARMENIAN.Net ին հաղորդել է փառատոնի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը:

«Փառատոնի հիմնական նպատակն է կապ ստեղծել սերունդների միջև և մեր հայրենակիցներին օգնել ըստ արժանվույն գնահատել հայ կոմպոզիտորների ներդրած ավանդը մեր պետության մշակութային ժառանգության մեջ»,- ասել է նա հաղորդագրության մեջ:

Փառատոնը նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 90-ամյա հոբելյանին: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան 4 համերգներ, որոնց ժամանակ հայտնի հայ և արտասահմանյան երաժիշտներ կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան մի քանի պրեմիերաներ, ինչպես նաև կհնչեն մի շարք ստեղծագործություններ, որոնք անկախ Հայաստանի պատմության ընթացքում չեն կատարվել, սակայն ԽՍՀՄ օրոք բավական հայտնի էին:

Փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---