Կաշառքն արագացնո՞ւմ է խնդիրների լուծումը10 դեկտեմբերի 2010 - 18:40 AMT PanARMENIAN.Net - «Յուրաքանչյուր տարի հարցման ենթարկված Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ են համարում, որ կոռուպցիան կյանիք մի մասն է ևհաշտվել են դրա հետ: Սա բացասական միտում է»,-դեկտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) նախաձեռնողական տվյալների և մեթոդաբանական կուրսերի ծրագրերի մասով ղեկավար Եվգենիա Պատուրյանը՝ ներկայացնելով 2008-2010թ. Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի երեք ուսումնասիրությունների արդյունքները, որ CRRC-ն անց է կացրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացում» ծրագրի հետ համատեղ: Միևնույն ժամանակ ՀՀ բնակչության 82 տոկոսը կոռուպցիան լուրջ խնդիր է համարում, իսկ 65 տոկոսը գտնում է, որ դա բնական երևույթ է: 31 տոկոսի համար կաշառք տալու կարող է դրդել խնդրի լուծման այլ ելքի բացակայությունը: Եվս 28 տոկոսը գտնում է, որ կաշառքն արագացնում է խնդրի լուծումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |