Տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 14 134-ով

Տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 14 134-ով

PanARMENIAN.Net - 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 610 487 բաժանորդ: «Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 14 134-ով, այդ թվում 1995-ը` նոյեմբեր ամսին:

Ինչպես նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 483 561 ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 16 407-ը` նոյեմբեր ամսին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---