«Ժառանգության» առաջնորդ. Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը` չսպասելով Բաքվի ագրեսիայի վերսկսմանը![]() 10 դեկտեմբերի 2010 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն արդեն կանխորոշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ճակատագիրը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, Բաքուն հստակ հայտարարում է, որ երբեք չի ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ինչպես նշեց Հովհաննիսյանը, այդ պայմաններում Հայաստանը հավասարակշռության պահպանման համար պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը` չսպասելով ադրբեջանական ագրեսիայի վերսկսմանը: «Ժառանգության» առաջնորդը չհամաձայնեց իշխող կոալիցիայում խմորվող կարծիքների հետ այն մասին, թե, իբր, խորհրդարանում ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը քվեարկության առաջադրելով և կանխավ իմանալով, որ այն չի ստանա մեծամասնության օժանդակությունը, խմբակցությունը վնաս հասցրեց բանակցային գործընթացին: «Մենք բոլորովին վնաս չհասցրեցինք բանակցություններին, այլ ցույց տվեցինք, որ Արցախի ճանաչումն արդիական խնդիր է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |