«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է հայ ժողովրդին Արցախի անկախության հանրաքվեի 19-րդ տարեդարձի կապակցությամբ![]() 10 դեկտեմբերի 2010 - 19:20 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Արցախի հայությանը` Անկախության հանրաքվեի 19-րդ եւ Սահմանադրության հանրաքվեի 4-րդ տարեդարձերի կապակցությամբ` հայտնելով իր զորակցությունն ու պատրաստակամությունը շարունակելու պայքարը մինչեւ համազգային նպատակների ամբողջական իրականացումը` ԼՂՀ պետականության օրինավոր ճանաչումից սկսյալ: «Ժառանգությունը» գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է լինել առաջին երկիրը, որը կճանաչի Արցախը, եւ դա կլինի այն քայլը, որը լուրջ բեկում կմտցնի ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականության մեջ: «Ցավոք, ներկայիս իշխանությունները` մերժելով Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված բոլոր ջանքերն ու նախաձեռնությունները, շարունակում են վարել կրավորական եւ պարտվողական ուղեգիծ: Եվ, այդուհանդերձ, մենք լիահույս ենք, որ հեռու չէ այն օրը, երբ մեր մեջ ուժ կգտնենք միավորվելու ազգային նպատակների շուրջ եւ Հայաստանն ու Արցախը դուրս բերելու զարգացման լայն մայրուղի»,-ասվում է «Ժառանգության» ուղերձում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |