Րաֆֆի Հովհաննիսյան. Բեգլարյանի և Դանիելյանի հրաժարականների հետ կապված միջադեպերը հարկավոր էր դատարանում լուծել

Րաֆֆի Հովհաննիսյան. Բեգլարյանի և Դանիելյանի հրաժարականների հետ կապված միջադեպերը հարկավոր էր դատարանում լուծել

PanARMENIAN.Net - Գերադասելի կլիներ, որպեսզի Երևանի քաղաքապետի և Հայաստանի արդարադատության նախարարի հրաժարականներին հանգեցրած միջադեպերը լուծվեին դատական ճանապարհով: Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Իհարկե լավ է, երբ օրենքը գործում է բոլորի, այդ թվում և պաշտոնյաների նկատմամբ: Բայց տվյալ դեպքում ավելի լավ կլիներ, եթե այդ խնդիրները լուծվեին իրավական հարթության վրա»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը: Ինչպես նշեց Հովհաննիսյանը, Հայաստանում շատ պաշտոնյաներ անպատիժ են մնում շարքային քաղաքացիներին, մասնավորապես` լրագրողներին ծեծի ենթարկելու համար, և այդ միջադեպերը նման լայն արձագանք չեն ստանում ԶԼՄ-ներում, ինչպես դա տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի դեպքում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---