«Շեն-Կոնցեռնի» պարտատոմսերի վեցերորդ թողարկումը (ցուցակվելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում11 դեկտեմբերի 2010 - 11:40 AMT PanARMENIAN.Net - «Շեն-Կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վեցերորդ թողարկումը (SHNCB6) ցուցակվելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում` ընդգրկվելով Bbond ցուցակում: Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ընդգրկում է 1,500 մլն ՀՀ դրամ ծավալով, 36 ամիս ժամկետով և արժեկտրոնի տարեկան 13% եկամտաբերությամբ պարտատոմսեր: Ինչպես հայտնում է բորսայի մամլո ծառայությունը, «Շեն-Կոնցեռն» ՓԲԸ-ի բավականին երկար պատմություն ունի կապիտալի շուկայումª պատատոմսերի առաջին, երկրորդ և երրորդ թողարկումները (SHNCB1, SHNCB2 և SHNCB3) մարվել են 2007թ. և 2008թ., չորրորդ թողարկումը (SHNCB4) կմարվի 2011թ. փետրվարի 12-ին, իսկ հիգերորդ թողարկումը (SHNCB5) ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ս.թ. դեկտեմբերի 3-ին և կմարվի 2012թ. հոկտեմբերի 15-ին: «Շեն Կոնցեռն» ՓԲԸ-ն, իր գործունեությունը ծավալում է 1995թ.-իցª աշխատելով շինարարական նյութերի արտադրության, արևտրի, իսկ 2009թ.-իցª նաև տեքստիլի ոլորտներում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |