Վիգեն Սարգսյան. Բաքուն միշտ խոստովանել է, որ Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունքի սուբյեկտ էPanARMENIAN.Net - Բաքուն միշտ խոստովանել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունքի սուբյեկտ է հանդիսանում: Այդ մասին, ելույթ ունենալով «Արցախի ինքնորոշման հիմնախնդրի իրավական ասպեկտներն արդի միջազգային իրավական զարգացումների համատեքստում` Կոսովոյից առաջ եւ Կոսովոյից հետո» համաժողովում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: «Ադրբեջանական ղեկավարությունն այսօր ևս չի ժխտում այն փաստը, որ Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշման իրավունքի սուբյեկտ է: Ադրբեջանական իշխանությունները հայտարարում են, որ ղարաբաղյան ժողովուրդը կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի կազմում: Հենց այս հարցում են մեր հակասությունները»,-ասել է Սարգսյանը: Նա կարևորել է ղարաբաղյան հակամարտության ծագման ու զարգացման մանրակրկիտ ուսումնասիրությունը՝ նշելով, որ հարկավոր է այդ գործընթացները դիտարկել իրավական հարթության վրա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |