Ալեքսանդր Ամարյան. Աղանդներն աստիճանաբար կործանման են տանում Հայաստանը11 դեկտեմբերի 2010 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Եվս 24 երիտասարդ հրաժարվել է այլընտրանքային զինվորական ծառայությունից, նույն օրը և նույն ժամին»,-դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Ըստ նրա, Եհովայի վկաներն, ըստ էության, չեն ընդունում պետականությունն որպես այդպիսին: «Այդ աղանդները աստիճանաբար կործանման են տանում մեր պետությունը»,-ասել է Ամարյանը: Իր կողմից հոգեբան Կարինե Նալչաջյանը նշել է, որ նման գործողությունները «հարված են թիկունքից, որը աղանդավորությունը հասցնում է պետությանը»: «Նրանք մշտապես խոսում են հումանիզմի մասին, սակայն հրաժարվում են աշխատանքից, որն ուղղված է մարդկանց օգնելուն»,-ասել է նա: Այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը աշխատանքային գործունեության յուրահատուկ տեսակ է ի շահ հանրության և պետության, որն իրականացնում են քաղաքացիները զինվորական ծառայության փոխարեն: Այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիներն ըստ օրենքի չեն կարող զենք կրել և նշանակվել բարձր պետական պաշտոնների: Անկախության տարիների ընթացքում 364 Եհովայի վկա դատապարտվել է բանակում ծառայությունից հրաժարվելու համար: Երբ 2004թ. ուժի մեջ մտավ այլընտրանքային ծառայության մասին օրենքը, նրանցից 22-ը գործուղվեցին հիվանդանոցներ ու մանկատներ սպասարկող անձնակազմի կարգավիճակով, սակայն 5 ամիս անց հրաժարվեցին ծառայությունից, քանի որ նրանք գտնվում էին ՊՆ վերահսկողության տակ, ինչպես նաև զինվորականների և ոստիկանների հրամաններին ենթարկվելու անհրաժեշտության պատճառով: 15 հոգի դատապարտվեց 2-3-ամյա ազատազրկման, սակայն 7 ամիս անց նրանք ազատ արձակվեցին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |