Ներսես Երիցյան. Արտահանումը խթանելու համար Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը11 դեկտեմբերի 2010 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի տնտեսության աճի նոր մոդելի էությունը արտահանման ավելացման մեջ է. այն ամենն, ինչ ստեղծվում է Հայաստանում արտադրության ու ծառայությունների ոլորտում պետք է ենթակա լինի արտահանման, այսինքն մրցունակ լինի միջազգային շուկաներում»,-ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար «b>Ներսես Երիցյանը «Հայաստանում արտահանման խթանման խնդիրները» խորհրդաժողովի բացմանը: Ըստ նրա, ճգնաժամը բացահայտեց, որ առանց Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրների լուծման, երկիրը չի կարողանա կայուն աճ ապահովել հաջորդ տասնամյակում: «Մյուս երկրների փորձը, որոնք ավելի լավ դիմակայեցին ճգնաժամին, ցույց տվեց, որ որքան շատ է արտահանում երկիրը, այնքան լավ է նա դիմակայում ճգնաժամերին: Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է ավելացնի գլոբալ մրցունակությունը, իր ապրանքներն համաշխարհային շուկա հանելու հնարավորություններն ու ունակությունները: Այդ նպատակով մենք պետք է օրինակ վերցնենք զարգացած երկրների տնտեսություններից»,-ասել է նախարարը: Երիցյանը հավելել է, որ արտահանումը խթանելու համար Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի տնտեսությունը, արդյունքում պարզելով տարբեր ոլորտներում արտահանման ներուժը: Սակայն, ըստ նրա, առաջին հերթին հարկավոր է համոզվել, որ բիզնեսն ու ներդրումային միջավայրը բավարար են այդ գաղափարների իրագործման համար:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |