Երևանում անցնում է երկրորդ բարեգործական ամանորյա տոնավաճառը11 դեկտեմբերի 2010 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 11-ին տեղի է ունենում բարեգործական ամանորյա տոնավաճառ, որը կազմակերպվել է «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: «Ամանորյա տոնավաճառից ստացված բոլոր միջոցները տրամադրվելու են Երևանի արվեստի դպրոցներին` Արաբկիրի կերպարվեստի դպրոցին և Էրեբունիի պարարվեստի դպրոցին»,- դեկտեմբերի 11-ին տոնավաճառի բացման ժամանակ ասել է «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱԳՆ ղեկավարի կին Նատալյա Նալբանդյանը: Նրա խոսքերով, միջոցառումներին մասնակցում են 21 դեսպանատներ, ՄԱԿ հայկական գրասենյակը, բազմաթիվ հայկական կազմակերպություններ և ձեռնարկատերեր: Նա հավելել է, որ միջոցառման ընթացքում տեղի է ունենալու վիճակախաղ, որի հաղթողը ստանալու է բջջային հեռախոս Օրանժ Արմենիայից: Առաջին ամանորյա բարեգործական տոնավաճառից ստացված միջոցներն անցյալ տարի ուղորդվել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի երեք մանկապարտեզների վերանորոգմանը: Տոնավաճառում ներկայացված են ազգային զգեստներ, հուշանվերներ, զարդեր, ամանորյա պարագաներ Հայաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Հունաստանից, Եգպիտոսից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Իրաքից, Չինաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Գերմանիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից:
Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |