Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ12 դեկտեմբերի 2010 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը»: Այն հանդիսանում է ՀՀ զինված ուժերում իրականացվող միջնաժամկետ պլանավորման աշխատանքների արգասիքներից մեկը և մշակվել է 2008թ. մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նախորդ փուլերի արդյունքների հիման վրա: Ծրագիրն ուղղված է ՀՀ անվտանգության ռազմական սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը: Նիստում նշվել է, որ նորագույն սպառազինության ձեռքբերման արդյունքում զգալիորեն կբարձրացվի ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, ծրագրի իրականացումը կընդլայնի նաև ՀՀ ռազմական անվտանգությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |