Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենին12 դեկտեմբերի 2010 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների միջև համագործակցությանը և համատեղ տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է, որ այս ոլորտում առկա են լուրջ հեռանկարներ, որոնք մեծապես կնպաստեն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում է ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը Պատվիրակության ղեկավար Վիքերը նաև Սենատի Զինված ուժերի հանձնաժողովի հանրապետական բարձրաստիճան անդամ IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված |