Կոսովոյում մեկնարկեցին անկախության հռչակումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները12 դեկտեմբերի 2010 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյում մեկնարկեցին 2008 թվականին անկախության հռչակումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները: Երկրում 2280 ընտրատեղամաս է բացվել քվեարկության համար: Կոսովյան ընտրողները պետք է ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև տեղաբաշխեն 120 խորհրդարանական տեղ: Ընդհանուր առմամբ ընտրություններին կարող են մասնակցել 1,6 միլիոն մարդ: Քանի որ Սերբիան չի ճանաչել շրջանի անկախությունը, սպասվում է, որ սերբերը կբոյկոտեն ընտրությունները: Խորհրդարանական մեծամասնության համար մրցակցությունը կծավալվի Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչիի գլխավորած Դեմոկրատական կուսակցության և Պրիշտինայի քաղաքապետ Իսա Մուստաֆայի գլխավորած Դեմոկրատական լիգայի միջև: Հասարակության շրջանում անցկացված հարցումների համաձայն, Տաչիի կուսակցությունը մի քանի տոկոսի տարբերությամբ առջևում է: 2011 փետրվարին երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով France Press-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը |