WikiLeaks. Հռոմի պապը դեմ էր Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին13 դեկտեմբերի 2010 - 14:19 AMT PanARMENIAN.Net - WikiLeaks կայքի կողմից հրատարակված վերջին փաստաթղթերում ասվում է, որ Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ: Փաստաթղթերում նշվում է, որ Յոզեֆ Ալոիս Ռատցինգերը միշտ դեմ է եղել մահմեդական երկրների անդամակցությանը Եվրամիությանը, այն ժամանակ, երբ Վատիկանը անաչառ դիրքորոշում է զբաղեցրել այս հարցում: Իր հերթին, Վատիկանի ներկայացուցիչները հայտարարել են ամերիկյան դիվանագետներին, որ դա Ռատցինգերի անձնական կարծիքն է, որը չի արտացոլում Վատիկանի պաշտոնական դիրքորոշումը: Հաղորդելով այդ մասին` բրիտանական The Guardian-ը հիշեցնում է, որ 2006-ին, երբ Ռատցինգերն ընտրվել է Հռոմի պապ, նրա հայացքները փոխվել են: «Դրա մասին վկայում են Բենեդիկտ XVI-ի խոսքերը, որն ամերիկյան դիվանագետներին հայտարարել է այն մասին, որ «Վատիկանը պատրաստ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, դրա համար այն պետք է համապատասխանի Կոպենհագենյան չափանիշներին»,- ընդգծում է The Guardian-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |