Համագործակցության գավաթի մրցաշարում Հայաստանը կներկայացնի «Միկան»

Համագործակցության գավաթի մրցաշարում Հայաստանը կներկայացնի «Միկան»

PanARMENIAN.Net - Հունվարի 14-23-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ պետությունների գավաթի մրցաշարը, որին կմասնակցեն անդամ երկրների չեմպիոնները

Հայաստանի «Փյունիկ» ֆուտբոլի ակումբը հրաժարվել է մասնկցել մրցաշարին: Հրաժարվել են նաև արծաթե և բրոնզե մրցանակակիրներ «Բանանցն» ու «Ուլիսը», հետևաբար, Սանկտ Պետերբուրգ կմկենի «Միկան»:

«ՀՖՖ-ն դիմել է մեզ և մենք մեր համաձայնությունն ենք տվել մասնակցել մրցաշարին: Ֆուտբոլիստները կսկսեն նախապատրաստվել մրցաշարին արդեն դեկտեմբերի 18-ին, իսկ հետո կշարունակեն հունվարի 4-ին, այն ժամանակ էլ կմիանան լեգիոներները»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ակումբի մամլո քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը:

Ըստ նրա, ավարտվել է պայմանագիրը բրազիլացի կիսապաշտպան Էդիլսոն Ժունիորի հետ, իսկ Ուլիսես Մոնտենեգրոյի հարցում դեռ պարզ չի կմնա նա ակումբում, թե՝ ոչ: «Միկան» ձեռք է բերել պաշտպան Վահագն Մինասյանին «Փյունիկից»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---