Հայերը պայքարում են հանուն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության13 դեկտեմբերի 2010 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանից քաղաքական, կրոնական, ազգային խմբերի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհուրդը դեկտեմբերի 13-ին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման վրա: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանում այսօր շահարկվում է ղարաբաղյան հակամարտության հարցը՝ թաքցնելու համար ազգային փոքրամասնությունների՝ այդ երկրի բնիկների հանդեպ իր ագրեսիվ գործողությունները, աճպարարում է փախստականներին վերաբերող թվերով, չբացատրելու համար համաշխարհային հանրությանը, թե ինչու են այդքան շատ փախստականները և այն պատճառները, որ ստիպում են մարդկանց հեռանալ երկրից: Նա ընտրել է հարձակումը որպես պաշտպանության միջոց: Ահա այս հարցերն ենք մենք ցանկանում արծարծել միջազգային կառույցներում»,-դեկտեմբերի 13-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանից քաղաքական, կրոնական, ազգային խմբերի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Փոլադովը: Իր հերթին պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը նշել է.«1990-ականների իրադարձություններն Ադրբեջանում կրում էին վառ արտահայտված ագրեսիվ բնույթ երկրի ազգային փոքրամասնությունների հանդեպ, մասնավորապես, պաստառների վրա գրված էր. «Մահ հայերին», «Ռուսներ, հեռացեք», «Թալիշներ, հեռացեք» և այլն: Այսինքն, բոլոր ժողովուրդները վտարվում էին երկրից, իսկ հայերը ենթակա էին ոչնչացման: Նույն միտումը շարունակվում է մինչ օրս»: Ըստ նրա, միջազգային կառույցները համառորեն ուշադրություն չեն դարձնում միջազգային կառույցների վրա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |