Հայաստանի ֆուտզալի առաջնության առաջատարը «Էրեբունին» է

Հայաստանի ֆուտզալի առաջնության առաջատարը «Էրեբունին» է

PanARMENIAN.Net - Տեղի են ունեցել Հայաստանի ֆուտզալի առաջնության 5-րդ տուրի խաղերը: «Էրեբունին» 4:3 հաշվով հաղթել է «Պոլիտեխնիկին», իսկ «Թալգրիգը» 5:3 հաշվով՝ «Հրազդանին»:

5-րդ տուրից հետո առաջատարը «Էրեբունին» է 12 միավորով: «Պոլիտեխնիկը» 7 միավորով 2-րդ տեղում է, եռյակը եզրափակում է «Թալգրիգը», որն ունի 4 միավոր, PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

6-րդ տուրում «Էրեբունին» կընդունի «Գյումրիին», իսկ «Հրազդանը»՝ «Պոլիտեխնիկին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---