Հայաստանի երիտասարդությունը ծանոթացավ երկրի սահմանամերձ գյուղերի խնդիրներին13 դեկտեմբերի 2010 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին մի շարք երևանյան երիտասարդական կազմակերպություններ բարեգործական ակցիայով մեկնեցին Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղ, հաղորդել են PanARMENIAN.Net գործակալությանը: Ակցիայի շրջանակներում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին բարձրլեռնային Խաչիկ գյուղ, որը գտնվում է Նախիջևանի հետ սահմանին և ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, և հանդիպեցին գյուղի բնակիչների հետ: Կազմակերպիչները գյուղական դպրոցին գրքեր և գրենական պիտույքներ նվիրեցին: Նրանք ուշադրություն հատկացրեցին նաև գյուղի սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանց սննդամթերք ու հագուստ տարան: Իսկ մանկապարտեզի սաների համար զվարճալի ծրագիր էր կազմակերպվել, որի ավարտին փոքրիկներին նվերներ հանձնվեցին: «Մեզ համար շատ կարևոր է կապեր ստեղծել և ամրապնդել երևանյան երիտասարդության ու սահմանամերձ գյուղերի միջև: Մենք ձգտում ենք, որպեսզի երիտասարդները գան այստեղ, ներսից ծանոթանան գյուղական կյանքին, հետաքրքրվեն գյուղացիների խնդիրներով»,- նշել է «Երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մկրտչյանը: ՀՀ Հանրային խորհրդի Երիտասարդական կոմիտեի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն իր հերթին նշել է. «Մեր նպատակն է` գալ այստեղ, տեղեկանալ գյուղի խնդիրների մասին և հրապարակել դրանք: Գյուղում իսկապես կան խնդիրներ, և դրանք լուծում են պահանջում: Շատ կարևոր է սահմանամերձ գյուղերում կյանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, օժանդակել տեղի բնակչությանը և խոչընդոտել արտագաղթին»: Ակցիայի կազմակերպիչներն էին ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի Երիտասարդական կոմիտեն, «Երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտա-կրթական կենտրոնի Ուսանողական խորհուրդը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Ուսանողական խորհուրդը, «Երազներ» թատերախումբը` Հանրային խորհրդի Մշակույթի կոմիտեի աջակցությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: |