Վրաստանը դեռևս որոշում չի կայացրել ՌԴ-ից Հայաստան գնացող գազամուղը ադրբեջանական «Սոկար» ընկերությանը վաճառելու հարցում13 դեկտեմբերի 2010 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը դեռևս որոշում չի կայացրել ՌԴ-ից Հայաստան գնացող գաղամուղը ադրբեջանական «Սոկար» ընկերությանը վաճառելու հարցում, հաղորդում է Բիզնես-Գրուզիան: Խոսքը գնում է գաղամուղի այն հատվածի մասին, որի միջոցով Հայաստանը բնական գազ է ստանում Ռուսաստանից: «Մեր դիրքորոշումն այս հարցում դեռ անորոշ է, քանի որ այս փուլում «Սոկարը» միայն իր պատրաստակամությունն է հայտնել: Այդ ընկերությունը խոշոր և հետաքրքիր նախագծեր է իրականացնում Վրաստանում: Համապատասխանաբար, մենք որոշումներ են կայացնում, ելնելով երկու պետությունների ազգային շահերից»,-ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն: Հայաստանի համար ռազմավարական գազամուղի վաճառքն Ադրբեջանին կարող է լրջորեն վնասել երկրի շահերին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |