Աստանայում քննարկվում է ԱՊՀ նորարարական համագործակցության միջպետական ծրագիրը13 դեկտեմբերի 2010 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Աստանայում աշխատանքային խմբի նիստում քննարկվում է «Մինչև 2020 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական թիրախային ծրագիրը»: Այդ մասին Մոսկվա-Երևան-Աստանա-Կիև հեռուստակամուրջի ընթացքում հաղորդեց Ղազախստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության նոր տեխնոլոգիաների և էներգախնայման բաժնի տնօրեն Գալիմ Ամրեևը: Նրա խոսքով` Հայաստանի կողմից քննարկմանը մասնակցում է Գիտության պետկոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը: «Մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է համատեղ առաջնահերթություններ սահմանել` ինչով մենք զբաղվելու ենք: Քանի որ դա կապված է ֆինանսական միջոցների, ԱՊՀ երկրների բյուջեների հետ, հարկավոր է սկսել նրանից, որ մենք կարողանանք վերլուծել և հասկանալ, թե ինչպիսի մտավոր սեփականություն ունենք մեր երկրներում»,- ասաց նա: «Նորարարական համագործակցության միջպետական ծրագիրը» նախատեսվում է հաստատել 2011 թվականի գարնանը: Փաստաթղթի շուրջ աշխատանքը 2010 թվականի մայիսից տարվում է ԱՊՀ գործերի Դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») կողմից` Տնտեսության բարձրագույն դպրոցի մասնակցությամբ: Ծրագրի գլխավոր նպատակն է պայմաններ ստեղծել ԱՊՀ տնտեսությունների մրցունակության բարձրացման, ազգային նորարարական համակարգերի ձևավորման և արդյունավետ օգտագործման համար: Այսօր ծրագրին իրենց մասնակցությունը հաստատել են Հայաստանը, Բելոռուսիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ուկրաինան և Թաջիկստանը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |