Հայաստանի 2010 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Տիգրան Մարտիրոսյանը![]() 14 դեկտեմբերի 2010 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտային լրագրողների ֆեդերացիան ամենամյա ավանդական հարցում կատարեց 47 սպորտային լրագրողների` 2010 թվականի Հայաստանի լավագույն մարզիկին որոշելու համար: Քվեարկության համաձայն տարվա լավագույն մարզիկ դարձավ այս տարվա Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց բլից շախմատի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանը, երրորդը` աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը: Լավագույն թիմ ճանաչվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը EUOR-2012 նախընտրական մրցաշարում հաղթեց Սլովակիայի և Անդորրայի հավաքականներին, FIFA վարկանիշում 517 միավորով բարձրացավ 59-րդ տեղը և B խմբում 3-րդ տեղում է: Երրորդից տասներորդ տեղերն ունեն հետևյալ պատկերը`հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Յուրի Պատրիկեև, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյան, աշխարհի չեմպիոն, սամբիստ Աշոտ Դանիելյան, Եվրոպայի փոխչեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ծանրամարտիկ Մելինե Դալուզյան, Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Գևորգ Պողոսյան, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ռոման Ամոյան և երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |