Լեանդրո Դեսպուի. Լեռնային Ղարաբաղում հնարավոր է Ցեղասպանության կրկնություն Ադրբեջանի կողմից14 դեկտեմբերի 2010 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրության կողմից կնպաստեր խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Այդ մասին Երևանում անցկացվող «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովում հայտարարել է դիվանագետ, արգենտինացի գիտնական, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի հատուկ զեկուցող Լեանդրո Դեսպուին: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության ճանաչումը հող կնախապատրաստի նաև ղարաբաղյան կարգավորման համար՝ հաշվի առնելով Ադրբեջանից հնչող սպառնալիքները: Դեսպուին նշել է, որ աշխարհը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի Կովկասում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանությունների կրկնման հնարավորությունը նվազեցնելու համար, քանի որ նման սպառնալիքը գնալով իրական է դառնում Թուրքիայի հիմնական գործընկեր՝ Ադրբեջանի կողմից: «Հայոց ցեղասպանության ճանաչումը ՄԱԿ-ում փոխեց հայկական սփյուռքի փոխհարաբերությունները Թուրքիայի, հայրենիքի ու աշխարհի հետ, ինչպես նաև ազդել է ԵՄ-ի վերաբերմունքի վրա, որն առաջադրում է այդ հարցը որպես նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում: Դա դարձավ հայկական սփյուռքի բազմամյա պայքարի արդյունքը, սակայն տերությունների ջանքերը մեղավորներին պատժելու գործում հաջողությամբ չպսակվեցին: Ցեղասպանությունների ժխտման քաղաքականությունն անընդունելի է և կարող է սարսափելի հետևանքներ ունենալ, ինչպես նաև խոչընդոտ հանդիսանալ ապագա տնտեսական ու քաղաքական փոխհարաբերությունների համար»,-ասել է ՄԱԿ-ի զեկուցողը: 1987թ. հունիսի 18-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների ենթահանձնաժողովը և Եվրախորհրդարանը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին և դիմել է Եվրոպայի Խորհրդին՝ ճնշում գործադրելու համար Թուրքիայի հանդեպ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Լեանդրո Դեսպուին եղել է ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |