Հայաստանում գրանցված ՓՄՁ-ների միայն 9 տոկոսը կարող է արտահանել իր արտադրանքը14 դեկտեմբերի 2010 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների ցածր արտադրողականությունը և անմրցունակությունը թույլ չեն տալիս արտահանել իրենց արտադրանքը երկրի սահմաններից դուրս: Այդ մասին դեկտեմբերի 14-ին մամլո ասուլիսում ասել է Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: «2009-ին բնակչության շարքում անցկացված հետազոտությունների համաձայն Հայաստանում գրանցված ՓՄՁ-ների միայն 9 տոկոսը կարող է արտահանել իր արտադրանքը»,- ասել է նա: Նրա խոսքերով, այսօր ՓՄՁ-ի, որոնք երկրում 130-ն են, բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 42 տոկոս, և նրանք լուրջ ավանդ չունեն ՀՆԱ կազմի մեջ: Ինչ վերաբերվում է այս ոլորտում զբաղվածությանը, ապա այդ ցուցանիշը կազմում է շուրջ 220-250 հազար մարդ: Խոսելով ՓՄՁ ոլորտում առկա առաջնահերթ խնդիրների մասին` Գագիկ Մակարյանը նշել է, որ տնտեսվարող սուբյեկտները բիզնես վարելու համար բավարար գիտելիքներ չունեն, մասնավորապես, մենեջմենտի և օրենսդրության հարցերում: Ավելին, ՓՄՁ-ներն հաճախ բախվում են վարկային միջոցներ ստանալու դժվարությունների հետ, քանի որ բանկերը դժվարությամբ են նրանց ֆինանսավորում` նախապատվություն տալով խոշոր տնտեսվարող սուբյեկտներին: Գագիկ Մակարյանը կոչ է արել խրախուսել երիտասարդությանը և սովորեցնել բիզնես վարելու կանոնները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |