Դեկտեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա ֆլեշմոբ՝ «Հանուն հավասար հնարավորությունների» խորագրով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Երևանում կկազմակերպվի «Հանուն հավասար հնարավորությունների» խորագրով ֆլեշմոբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում: Ֆլեշմոբի նպատակն է ևս մեկ անգամ կոչ անել հանրությանը միանալ հանուն հավասար հնարավորությունների:

Ֆլեշմոբի միջոցառմանը կմասնակցեն տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ, հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՄԻջոցառման կազմակերպիչներն են «Հույսի կամուրջ»և «Առաքելություն Արևելqք» կազմակերպությունները: Այսպիսով կազմակերպիչները կամփոփեն հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակը, որը հայտարարվել էր նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը: Միամսյակի նպատակն էր բարձրացնել Հայաստանում հաշմանդամության խնդրի մասին իրազեկությունը և նպաստել հավասար հնարավորությունների ստեղծմանը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---