BSC ղեկավար. Հայաստանը պետք է ավելի արագ արձագանքի աշխարհում կատարվող փոփոխություններին14 դեկտեմբերի 2010 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը զգալիորեն ետ է մնում զարգացման համաշխարհային տեմպերից, կարծում է BSC թրենինգային խորհրդատվական ընկերության տնօրեն Սամվել Գևորգյանը: «Եթե մենք ուշանանք ևս մի քանի տարի, ապա տարբերությունը շատ մեծ կլինի»,- ասել է նա: Զարգացող երկրները և մրցունակ բիզնեսը շատ արագ են արձագանքում այդ փոփոխություններին, որի պատճառով նրանք որոշում են ընդունում ավելի մրցունակ արտադրանք արտադրելու մասին, որը ներկրվում է Հայաստան: «Այդ ֆոնի վրա տեղական արտադրանքն անմրցունակ է դառնում»,- նշել է նա: Դրա պատճառը, նրա կարծիքով, իշխանությունների տնտեսական քաղաքականությունն է, որը համարժեք չի արձագանքում համաշխարհային մարտահրավերներին: Ավելին, Սամվել Գևորգյանի խոսքերով, Հայաստանի տնտեսական զարգացմանը խոչընդոտում են կոռուպցիան և մրցակցության անհավասար պայմանները: Նա խորհուրդ է տվել նաև ուշադրություն դարձնել Հայաստանի զարգացման վրա տարածաշրջանային առումով` որոշելով գերակա ոլորտները և այդ ոլորտներին տրամադրելով «զգալի արտոնություններ գործով, այլ ոչ թե խոսքով»:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |