ՀՀ կառավարությունում քննարկել են հայրենական ապրանք արտադրողների խնդիրները![]() 14 դեկտեմբերի 2010 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամների ու Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների նախագահների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Համոզված եմ, որ այս հանդիպումը, մի կողմից, հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացումներ ունենալ ձեր խնդիրների և այն հարցերի մասին, որ ձեզ այսօր մտահոգում են, ձեր տեսլականի մասին, թե ինչպես եք դուք տեսնում Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման հեռանկարները, և ինչ անելիքներ ունի կառավարությունը: Նաև հնարավորություն է մեզ համար ձեզ ներկայացնել, թե ինչպիսի ռեֆորմների փաթեթ ենք մենք այսօր պատրաստում, որը հաշվի է առնելու ճգնաժամի իրողությունը և այն դասերը, որ մեզ տվել է ճգնաժամը»: Քննարկումներում արծարծվել են հարկային վարչարարության բարելավմանը, արտահանման ծավալների մեծացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանմանը, նորարարական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության զարգացմանը, կառավարություն-արհմիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել հնչեցված բոլոր հարցադրումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնելը` հավաստիացնելով, որ դրանք կուսումնասիրվեն և հաշվի կառնվեն առաջիկա նախագծերում, իսկ որոշակի հարցերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարություններին ու գերատեսչություններին։ Վարչապետ Սարգսյանը կարևորել է նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը` ընդգծելով, որ դրանով իսկ հնարավորություն է տրվում կառավարությանը ճիշտ որոշումներ ընդունել քննարկվող հարցերի վերաբերյալ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |