Հայկական կոնյակը Կրեմլի ապրանքանիշով մուտք է գործել ռուսական շուկա14 դեկտեմբերի 2010 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Այս Ամանորին ռուսների տոնական սեղանին կարող է լինել ոչ միայն ավանդական շամպայնը, այլև հայկական կոնյակը` «Կրեմլյան» ապրանքանիշով: Դեկտեմբերի 14-ին Կրեմլում համապատասխան համաձայնագիր ստորագրեցին «Կրեմլյան» Առևտրի տունը և Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը: 10, 15 և 20 տարվա հնացմամբ «Kremlin award» պիտակով կոնյակը ռուսական շուկա մուտք կգործի արդեն այս չորեքշաբթի, նոր կրեմլյան ապրանքանիշի շնորհանդեսի ժամանակ հաղորդեց «Կրեմլյան» Առևտրի տան ղեկավար Վլադիմիր Պեշկինը, հաղորդում է РИА Новости-ն: «Կրեմլյան» ԱՏ-ն, հանդիսանալով Նախագահի գործերի վարչության ձեռնարկությունը, ապրանք է մատակարարում իշխանության դաշնային մարմիններին: Ընկերությունը կոնյակ կմատակարարի Գործերի վարչության համակարգի ձեռնարկություններին` պետական ընդունելությունների, ինչպես նաև պետական իշխանության գերագույն մարմինների արձանագրային միջոցառումների անցկացման համար: Սպառողների լայն շրջանակի համար վաճառքով կզբաղվի «Լուդինգ» ընկերությունների խումբը: պրանքն արդեն մոսկովյան խանութների պահեստներում է, հաղորդեցին Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի ներկայացուցիչները: Ռուսաստանում առաջին տարվա ընթացքում վաճառքի ենթադրվող ծավալը 180-200 հազար շիշ է, իսկ հետագայում ծրագրվում է այն ավելացնել մինչև տարեկան 400-500 հազար շիշ: Կոնյակը իրացվելու է միջին և պրեմիալ գնային սեգմենտում: Հետագայում ծրագրվում է թողարկել նաև յոթամյա հնացմամբ կոնյակ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |