«ԱրմենՏել»-ը գործարկում է «Իմ կազմակերպություն» ծառայությունը14 դեկտեմբերի 2010 - 17:49 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Beeline բջջային ցանցի կորպորատիվ փաթեթների բաժանորդների համար «Իմ կազմակերպություն» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը գործում է այն կազմակերպությունների աշխատակիցների համար, ովքեր հանդիսանում են Beeline բջջային կապի կորպորատիվ փաթեթների բաժանորդներ: Այն հնարավորություն է տալիս ստանալ գործատուի կողմից օգտագործվող կորպորատիվ սակագնային փաթեթներին միացված 10 կանխավճարային քարտ` կապի ծառայությունների դիմաց ինքնուրույն վճարման պայմանով: «Իմ կազմակերպություն» ծառայությունը ևս մեկ հնարավորություն է հանդիսանում Beeline բջջային կապի կորպորատիվ փաթեթների բաժանորդներ հանդիսացող գործատուներին ուշադրություն ցուցաբերել աշխատակիցների և մտերիմների հանդեպ: Այն հնարավորություն է ընձեռում օգտվել կապի ծառայության էլ ավելի հարմարավետ և մատչելի սակագներից», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: «Իմ կազմակերպություն» ծառայությունից կարող են օգտվել, ինչպես գործող, այնպես էլ Beeline բջջային կապի նոր բաժանորդները: Միացումն ընկերության կորպորատիվ սակագնային փաթեթին իրականացվում է գործուտուի կողմից տրված գրության հիման վրա: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |