Հայոց ցեղասպանությունը չճանաչելը խայտառակություն է Իսրայելի համար, գտնում է Իսրաէլ Չարնին14 դեկտեմբերի 2010 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը երբեք չի կարողանա ազատվել այն խայտառակությունից, որ մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դրան ոչ մի արդարացում չկա: Այդ մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Իսրաէլ Չարնին: «Բարեբախտաբար, Իսրայելի ժողովուրդն ի տարբերություն կառավարության ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, և դրանում ոչ մի կասկած չկա: Ես սիրում եմ իմ երկիրը, բայց և խոստովանում եմ, որ իմ երկրի կառավարությունը սխալ է գործում այս հարցում»,- ասաց պրոֆեսորը: Նա առանձնապես նշեց, որ գործընկերների հետ միասին կշարունակի աշխատանքը Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման ուղղությամբ: Իսրաէլ Չարնին ընդգծեց, որ չնայած այս տարի Կնեսսետի անդամները Հայոց ցեղասպանության ճանաչման կողմից քվեարկեցին, փաստաթղթի վավերացման համար բանաձևը պետք է քվեարկություն անցնի Կնեսսետի կոմիտեներից մեկում: «Ես չեմ կարծում, եր կոմիտեում կհաջողվի բանաձևի լիարժեք ընդունման հասնել»,- ասաց իսրայելյան գիտնականը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |