ՖԻՖԱ վարկանիշում Հայաստանը 2010թ. ավարտում է 60-րդ հորիզոնականում15 դեկտեմբերի 2010 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին ՖԻՖԱ-ն (ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա) հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Ի տարբերություն նախորդ վարկանիշի, որը ներկայացվել է նոյեմբերի 17-ին, Հայաստանի ազգային հավաքականը 1 հորիզոնականով զիջել է դիրքերը և 515 միավորով 60-րդ տեղում է: Անցյալ տարվա համեմատ հավաքականը բարձրացել է 40 հորիզոնականով. 2009-ին հավաքականը զբաղեցնում էր 100-րդ տեղը` ունենալով ընդամենը 321 միավոր: 2010-ին Հայաստանի հավաքականը 3 խաղերում հաղթանակ է տարել, երեքում` պարտություն, և մեկն ավարտվել է ոչ ոքի: EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում Վարդան Մինասյանի սաները խմբում զբաղեցնում են 3-րդ տեղը: Խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել 13-րդ տեղը, Սլովակիան իջել է 20-րդ տեղը, Իռլանդիան` 36, Մակեդոնիան նախկինի նման 76-րդ տեղում է, իսկ Անդորրան` 202:
Վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել 2010-ի աշխարհի չեմպիոն Իսպանիան 1887 միավորով, երկրորդ տեղում Հոլանդիան է` 1723 միավոր, երրորդ տեղում` Գերմանիան (1485): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |