ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար

PanARMENIAN.Net - Գերմանիան ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի դիրքորոշմանը, որի համաձայն ղարաբաղյան կարգավորման բոլոր երեք հիմնական սկզբունքները հարկավոր է դիտարկել որպես մեկ միասնություն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը Երևանում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:

«Մենք ըմբռնումով ենք մոտենում նաև այն փաստին, որ Հայաստանի նախագահը որոշեց չմեկնել Լիսաբոն՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այդպիսով, նա հստակ ցուցադրեց, որ հարկավոր է կիրառել երեք սկզբունքները ղարաբաղյան կարգավորման համար»,-ասել է գերմանացի դիվանագետը: Մենք հասկանում ենք, որ Հայաստանը հղում է անում Հաագայի դատարանի որոշմանը Կոսովոյի անկախության օրինական ճանաչման վերաբերյալ: «Անձամբ ես և գերմանացիները, հաշվի առնելով մեր անցյալը, պաշտպանում ենք ինքնորոշման իրավունքը, սակայն, ըստ մեր կառավարության դիրքորոշման, Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար»,-ասել է Շմիդտը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---