Լիտվական ընկերությունը կզբաղվի Հայկական ԱԷԿ-ի արդիականացմամբ![]() 15 դեկտեմբերի 2010 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Baltijos informacinės sistemos լիտվական ընկերությունը հաջորդ տարի զբաղվելու է Հայաստանում ատոմային էլեկտրակայանի արդիականացմամբ: Գործարքի արժեքը կազմում է 3.45 մլն լիտ, հաղորդում է delfi.lt-ը: «Ռուսաստանի կողմից 1976-ին կառուցված ԱԷԿ-ը չունի աշխատանքի դադարեցման ռեզերվային վթարային վահանակ և հետվթարային դիտարկման համակարգ: Մեր խնդիրն է ներմուծել այդ համակարգերը, որպեսզի ԱԷԿ-ը համապատասխանի անվտանգության ժամանակակից պահանջներին»,- ասել է Baltijos informacinės sistemos ընկերության գլխավոր տնօրեն Կաստիտիս Բուտկուսը: Նրա խոսքերով, Հայաստանում ԱԷԿ արդիականացման նախագիծն ընկերությանը ոչ միայն նոր փորձ կհաղորդի, այլ նաև ապագայում հաջող զարգացում կապահովի ԱՊՀ երկրներում: «Մենք հաճախորդներ ունենք ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, սակայն, իմ կարծիքով, ԱՊՀ շուկան այնպիսին է, որ կարելի է շատ բան անել: Մենք նախատեսում ենք ապագայում աշխատել այս տարածաշրջանում. հիմա խոսքը գնում է Ղազախստանում, Ադրբեջանում և ԱՊՀ այլ երկրներում նոր նախագծերի մասին»,- նշել է նա: Baltijos informacinės sistemos լիտվական ընկերությունը միակն է Լիտվայում, որը զբաղվում է ատոմային էներգետիկայի հսկողության և կառավարման համակարգերով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |