Հանս Յոհան Շմիդտ. Խաղաղասիրության շնորհիվ Հայաստանն ավելի շահեկան վիճակում է, քան Ադրբեջանը![]() ![]() PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում հաճախակի դարձած միջադեպերը վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունն ամենևին սառեցված չէ: Հարկավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի միջադեպերը չվերաճեն բացահայտ դիմակայության: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: Գնահատելով Հայաստանի նախագահի ելույթն Աստանայում՝ Շմիդտը ասել է, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ներկայացրեց, թե որքան անարդյունավետ է խոսել հակամարտության ռազմական լուծման մասին: Ըստ դեսպանի, այդ համատեքստում Հայաստանն ավելի շահեկան վիճակում է, քան Ադրբեջանը: «Ռազմական ճարտասանությունն ու անհամաչափ քաղաքականությունը երբեք չեն նպաստի Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է գերմանացի դիվանագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |