Հայաստանում սկսել են ավելի քիչ միս արտադրել![]() 15 դեկտեմբերի 2010 - 16:10 AMT PanARMENIAN.Net - 2010-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 37.3 հազար տոննա միս, ինչը 11.4 տոկոսով քիչ է 2009-ի նույն շրջանից: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտադրվել է 3 հազար տոննա մսամթերք, այդ թվում` երշիկեղեն (-8 տոկոս): 2010-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 386.6 տոննա կիսապատրաստուկ, ինչն ավել է անցյալ տարվա նույն շրջանից 24 տոկոսով: Միաժամանակ, նոյեմբերին մսամթերքների գնաճը անցյալ տարվա նոյեմբերին կազմել է 16.2 տոկոս, իսկ հոկտեմբերի համեմատ` 0.3 տոկոս: Միաժամանակ, նոյեմբերին տավարի մսի և ոչխարի մսի գներն ավելացել են համապատասխանաբար 0.7 և 1 տոկոսով, իսկ խոզի մսի գները նվազել են 1.9 տոկոսով: Նշենք, որ Երևանի խանութներում խոզի մսի և տավարի մսի գները միջինը կազմում են 2300-2900 հազար դրամ, իսկ ոչխարի մսի գները` շուրջ 3500 դրամ:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |