Հաջորդ տարվա գարնանը ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Արգենտինա15 դեկտեմբերի 2010 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց արգենտինացի դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուիին, ով Երեւանում մասնակցում է «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց արգենտինացի հյուրի վաստակը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում եւ նրա ներդրումը 2006 թվականի նոյեմբերի 29-ին Արգենտինայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ. Արգենտինան Ուրուգվայից հետո հարավամերիկյան մայրցամաքում երկրորդ երկիրն է, որը 20-րդ դարասկզբի իրադարձությունները որակել է Ցեղասպանություն: Խորհրդարանի նախագահն ասաց, որ նման գործիչների այցերը կնպաստեն երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացմանը: ԱԺ նախագահը նշեց, որ հաջորդ տարվա գարնանը նախատեսված է իր պաշտոնական այցը Արգենտինա: Դոկտոր Լեանդրո Դեսպուին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նրա խոսքերով` Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի է մոտեցրել հայ եւ արգենտինացի ժողովուրդներին, հայ համայնքը հարգված է Արգենտինայում, իսկ Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը հարավամերիկյան այդ երկիր լուրջ խթան կլինի երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց համագործակցությունը խորհրդարանների միջեւ եւ պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք հնարավորություն կտան սերտացնել կապերը երկու երկրների միջեւ: Նա նաեւ երախտագիտություն հայտնեց Արգենտինայի իշխանությունների կողմից մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար: Լեանդրո Դեսպուիի համոզմամբ` Հայոց ցեղասպանությունն անժխտելի փաստ է, եւ նրա ճանաչումը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ աշխարհի խնդիրն է: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության դատապարտումը հնարավորություն է` կանխելու նման հանցագործության իրականացումը այլ ժողովուրդների նկատմամբ: Ինչպես հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը, զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտությանը, հատկապես կարեւորվեց ազգերի ինքնորոշման իրավունքը`նշելով, որ հարցը պետք է լուծվի այդ, ինչպես նաեւ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |