Արամ Սարգսյան. Անհրաժեշտ է հասկանալ, թե որ սահմաններում է ճանաչվելու Արցախը![]() 15 դեկտեմբերի 2010 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գագաթնաժողովն Աստանայում ցույց տվեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում այս պահի դրությամբ ստատուս-կվոյի պահպանումից ավելին անհնար է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «ՀՀ նախագահի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ նա հայեցակարգային մոտեցում ունի այս հարցի հանդեպ, սակայն դա բավարար չէ»,-ասել է նա: Անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման հարցին՝ Արամ Սարգսյանն ասել է, որ մինչ օրս ոչ ոք չի պատասխանել այն հարցին, թե ինչ է ուզում Հայաստանը՝ որ Արցախն անկախ լինի թե միանա Հայաստանին: Ըստ նրա, պարզ չէ նաև, թե որ սահմաններում է ճանաչելու Հայաստանը Արցախը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |